Վաղվանից արգելվում են հարսանիքները եւ հոգեհանգստի արարողությունները

Վրաստանում վաղվանից արգելվում են մարդաշատ արարողությունները, այդ թվում հարսանիքները, հոգեհանգստի և այլ զանգվածային միջոցառումները։ Երկրում կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված իրավիճակի վատթարացման պատճառով որոշում է կայացվել խստացնել սահմանափակումները։

Հիշեցնենք, որ երկու օր է Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման ռեկորդային մեծ թվեր են գրանցվել, որոնց մեծ մասը՝ մերձսևծովյան Աջարիայում, որտեղ հանգստացողների մեծ հոսք էր նկատվում վերջին մեկ ամսվա ընթացքում։