Կորոնավիրուսի 87 նոր դեպքերից 29-ը կապված են Բաթումիի հետ

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրենի խոսքով, կորոնավիրուսի 87 նոր դեպքերից 29-ը կապված են Բաթումիի հետ, իսկ 24-ը Քութաիսիի դպրոցի հետ: 12 դեպք արդեն վարակվածների հետ շփում ունեցած անձինք են, հինգն ունի Աջարիայում ճանապարհորդելու պատմություն, չորս դեպք ներմուծված է, իսկ երեքը բուժանձնակազմի անդամներ են:

Ինչպես լրագրողներին հայտնել է Էզուգբայան, 10 վարակված անձանց վարակի աղբյուրն անհայտ է: