Մենք ականատես ենք եղել Ադրբեջանում Թուրքիայի ռազմական ներկայության տարրերի. Զոհրաբ Մնացականյան

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել եգիպտական “Nile TV” հեռուստաընկերությանը։

Զոհրաբ Մնացականյան. «Հայ-ադրբեջանական սահմանին սանձազերծված ագրեսիան շատ լուրջ մարտահրավեր էր խաղաղ գործընթացին և տարածաշրջանում կայունությանը: Աշխարհի բոլոր երկրները շատ զգույշ են եղել՝ չխթանելու էսկալացիայի հետագա սրացումը, և միայն Թուրքիան էր, որ ցուցաբերում էր շատ միակողմանի մոտեցում: Մենք ականատես ենք եղել Ադրբեջանում Թուրքիայի ռազմական ներկայության տարրերի, լուրեր ենք ստանում օտարերկրյա ահաբեկիչ զինյալների հավաքագրման և մեր տարածաշրջան փոխադրվելու մասին: Ուստի մենք չենք կարող անտարբեր լինել ապակայունացման և ագրեսիվ այս քաղաքականության նկատմամբ, որը ողջունելի չէ:

▪️Կրոնական երկխոսությունը, փոխադարձ հարգանքը, միասին ապրելու կարողությունը, քաղաքակրթությունների երկխոսությունը Եգիպտոսի հետ մեր երկկողմ օրակարգի կարևոր մասն են: Հանդուրժողականության, փոքրամասնությունների և կրոնական երկխոսության պաշտպանության խթանումը, փոխադարձ հարգանքը մեր արտաքին քաղաքականության առաջնահերություններից են»: