Ախալցխայում բազմաթիվ մարդիկ կոնտակտավոր են համարվում կորոնովիրուս ունեցած անձի հետ

Ախալցխայում սեպտեմբերի 13-ին հուղարկավորության արարողություն է տեղի ունեցել, որից 5 օր անց պարզ է դարձել, որ մահացած կնոջ տղան ունեցել կորոնովիրուս։ Մահացած կնոջը տղան սեփական մեքենայով է տեղափոխել Երեւանից Ախալցխա մահացած մորը։ Մորը հուղարկավորելուց հետո երկրորդ օրը երեկոյան նա մեկնել էր Թբիլիսի, որտեղ հանդիպել էր իր գործարանի եւ գրասենյակների աշխատակիցների հետ։

Երեկ պարզ դարձավ, որ նրա աշխատակիցներից 2-ը ունեցել են բարձր ջերմություն, նրանց թեստավորման արդյունքները պարզ կդառնան այսօր։ Իսկ նրա մոտ կորոնավիրուսը հաստատվել է Հայաստան վերադառնալու ժամանակ։

Կատարվածի առնչությամբ երեկ ուշ գիշերը 2 ավտոբուս կոնտակտավոր մարդկանցով Ախալցխայից տեղափոխվեցին Բակուրիանի կարանտինային գոտի։ Այսօր եւս նախատեսվում է կոնտակտավոր մարդկանց հայտնաբերում եւ տեղափոխում կարանտին։ Բոլոր տեղափոխվածները թեստավորվել են եւ նրանց պատասխանը հայտնի կլինի այսօր երեկոյան։

Բոլոր կատարվածի մեջ խնդիրը նրանում է, որ նախքան սահմանը հատելը վարակված անձը հանձնել է թեստ թե Հայաստանում եւ թե Վրաստանի սահմանին, իսկ վիրուսը նրա մոտ հայտնաբերվել է միայն 3 օր անց վերադարձի ճանապարհին։