Կարանտինում գտնվող ախալցխացիներից ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել

Կարանտինում գտնվող ախալցխացիներից ոչ մեկի մոտ թեստավորման արդյունքում կորոնավիրուս չի հայտնաբերվել։ Այս մասին կարանտինում գտնվող մարդիկ պատշգամբներից հայտնում են մեկը մյուսին։

Կարանտինում գտնվողներին  զանգահարում եւ զգուշացնում են թեստավորման արդյունքների մասին։

Կարանտինում գտնվողների խոսքերով 42-ից 40 տվյալները արդեն հայտնի են եւ բոլորը բացասական են, մնացել է 2 հոգու պատասխան, որը կլինի մոտակա րոպեներին։

Կան նաեւ ավելի ուշ թեստավորվածներ, որոնց արդյունքները հայտնի կլինեն վաղը։