Կորոնավիրուսով վարակված անձի հետ Թբիլիսի եւ Քութայիսիի կոնտակտավորների մոտ կորոնավիրուս չի հաստատվել

Կորոնավիրուսով վարակված անձի հետ Թբիլիսի եւ Քութաիսիի կոնտակտավորների մոտ կորոնավիրուս չի հաստատվել։

Առավոտյան մեր ընթերցողներին տեղեկացրել էինք, որ Ախալցխայում մոր հուղարկավորությանը մասնակցած անձի մոտ, ով Երեւանից սեպտեմբերի 13-ին ժամանել էր Ախալցխա կորնովիրուս է հաստատվել հետդարձի ճանապարհին։

Թբիլիսիի նրա երկու աշխատակցի մոտ շփումից հետո բարձր ջերմություն էր նկատվել, սակայն այսօրվա թեսթավորման  տվյալների համաձայն նրանց մոտ կորնովիրուս չի հաստատվել։ Դրանից բացի կորոնավիրուս չի հաստատվել Քութաիսիի մեկ բնակչի մոտ, ով վարակակրի հետ վերջին օրերին սերտ շփում էր ունեցել։

Մեր տեղեկությունների համաձայն այժմ Ախալցխայի կարանտինային գոտի է տեղափոխվել մոտ 170 մարդ, որոնց մի մասի պատասխանները եւս շուտով հայտնի կլինեն։