«Սրտանց շնորհավորում ենք մեր բարեկամ ժողովրդին և կառավարությանը Անկախության օրվա կապակցությամբ». Վրաստանի ԱԳՆ

Վրաստանի արտգործնախարարությունը իր թվիթերյան էջում անգլերեն և հայերեն լեզուներով շնորհավորել է հայ ժողովրդին և ՀՀ կառավարությանը անկախության 29-ամյակի առիթով: Հրապարակման մեջ մասնավորապես ասվում է.

«Սրտանց շնորհավորում ենք մեր բարեկամ ժողովրդին և կառավարությանը Անկախության օրվա կապակցությամբ: Մեր պատմությունը բարեկամության և բարիդրացիական հարևանության օրինակ է: Եղբայրական Հայաստանին բարեկեցություն և հաջողություններ ենք մաղթում»: