Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 227 նոր դեպք

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 227 նոր դեպք, իսկ վարակվածների ընդհանուր թիվն աճել է ՝ հասնելով 4140-ի: Այս մասին տեղեկատվությունը տեղադրված է կառավարության ստեղծած stopcov.ge հատուկ կայքում:

Ինչ վերաբերում է ապաքինված մարդկանց թվին, ապա երկրում եւս 69 մարդ բուժվել է կորոնավիրուսից: Ըստ այդմ, նրանց թիվը 1643 է:

Երկրում կորոնավիրուսից մահացել է 24 մարդ: