Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 259 նոր դեպք

Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 259 նոր դեպք, իսկ վարակվածների ընդհանուր թիվն աճել է ՝ հասնելով 4399-ի: Այս մասին տեղեկատվությունը տեղադրված է կառավարության ստեղծած stopcov.ge հատուկ կայքում:

Ինչ վերաբերում է ապաքինվածների թվին, ապա երկրում եւս 62 մարդ բուժվել է կորոնավիրուսից: Ըստ այդմ, նրանց թիվը 1705 է:

Կարանտինում կա 5390 քաղաքացի, հիվանդանոցներում 836 մարդ գտնվում է հսկողության տակ:

Երկրում կորոնավիրուսից մահացել է 25 մարդ: