Այսօր Ադիգենիի շրջանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 3 նոր դեպք

Այսօր` Սեպտեմբերի 26-ին Ադիգենիի շրջանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 3 նոր դեպք։ Տեղեկությունը այդ մասին հաստատում է Սամցխե-Ջավախքի նահանգապետարանը։

Դեպքերից մեկը գրանցվել է Գոմարո գյուղում, մյուսը Ուդե եւ Ճեճլա գյուղերում։ Այստեղից միայն Ուդեի դեպքն է, որ վարակման աղբյուրը հայտնի է, քանի, որ վարակվածը հիվանդ բուժաշխատողի տան անդամ է։ Ի տարբերություն Ճեճլայի, Գոմարո գյուղում սա առաջին դեպքն է ու այստեղի վարակման աղբյուրը անհայտ է։

Ավելի վաղ Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի հատուկ բաժանմունքի վարիչ Մարինա Էնդելաձեն լրագրողներին տեղեկացրել էր, որ Սամցխե- Ջավախքում այսօր` սեպտեմբերի 26-ին գրանցվել է ընդամենը 1 դեպք։