Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 296 նոր դեպք

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 296 նոր դեպք, իսկ վարակվածների ընդհանուր թիվն հասել է  4,960-ի: Այս մասին տեղեկատվությունները թարմացված են կառավարության ստեղծած stopcov.ge հատուկ կայքում:

Վերականգնվածների թիվը ավելացավ 60-ով, և նրանց թիվը 1819 է:

5584 քաղաքացի գտնվում է կարանտինում, 836-ը հիվանդանոցում գտնվում են հսկողության տակ, 781 հիվանդներ գտնվում են  հյուրանոցներում:

Երկրում 27 մարդ է մահացել կորոնավիրուսից: