Մի խումբ երիտասարդներ Ջավախքից փորձում են հատել վրաց-հայկական սահմանը օգնություն տեղափոխելու նպատակով

Այս պահին հայ-վրացական սահմանն եմ ուզում հատել մի խումբ ջավախքահայեր, ովքեր առաջին անհրաժեշտության իրեր են ցանկնում տեղափոխել Հայաստան։ Սակայն երիտասարդներին չեն թույլատրում սահմանը հատել տեղում գտնվող ոստիկանները։

Նինոծմինդայի և Ախալքալաքի երիտասարդներ հավաքել են անվադողեր, դեղեր, բանջարեղեն, առաջին անհրաժեշտության իրերը, սակայն այս պահի չի հաջողվում բեռը տեղափոխել Հայաստան։

Ըստ Վրաստանի նոր կարգավորումների, որոնք կապված են Covid 19-ի համավարակի հետ, Վրաստանի քաղաքացիները չեն կարող հատել վրաց-հայկական սահմանը։ Վրաց-հայկական սահմանը կարող են հատել միայն բեռնատար մեքենաները իրենց վարորդով։

Տեսանյութը Անդրանիկ Կարսլյանի ֆեյսբուքյան էջից