Մեր նպատակն է, որ թույլ չտանք Թուրքիայից զենք եւ զինամթերք տեղափոխեն դեպի Ադրբեջան. Ջավախքի բնակիչ

Այս պահին լարված իրավիճակ է Կարզախ գյուղում։ Ախալքալաքի եւ Նինոծմինդայի բնակիչները հավաքվել են եւ ցանկանում են փակել միջպետական ճանապարհը. «Մեր նպատակն է, որ թույլ չտանք Թուրքիայից զենք եւ զինամթերք տեղափոխեն դեպի Ադրբեջան մեր երկրի տարածքով»,- Atv12 հեռուստատեսություն -ը փոխանցեց հավաքի մասնակիցներից մեկը։

Իսկ մյուս մասնակցի խոսքով, իրենք թույլ կտան Թուրքիայից բեռնատարները մտնեն Վրաստան միայն այն դեպքում, երբ բացեն վրաց-հայկական սահմանը եւ հումանիտար օգնությունը կարողանան տեղ հասցնել։

Տեսանյութը այստեղ