Միայն հպարտանալ կարելի է վերջին օրերին ջավախքցի երիտասարդների աննախադեպ ակտիվությամբ. Շիրակ Թորոսյան

Սիրելի՛ հայրենակիցներ,
միայն հպարտանալ կարելի է վերջին օրերին ջավախքցի երիտասարդների աննախադեպ ակտիվությամբ և հայրենանվեր գործողություններով։
Հայաստանի և Արցախի համար այս ճակատագրական պահին Մայր հայրենիքին նեցուկ կանգնելու նրանց անսանձ ձգտումը հայրենասիրության և վճռականության խիզախ դրսևորում է։
Մենք հարգում ենք Վրաստանի չեզոքության քաղաքականությունը Արցախ-Ադրբեջան հակամարտության հարցում և բավարարված ենք այդ դիրքորոշմամբ։ Բայց, նաև կարծում ենք, որ Վրաստանի իշխանությունները պետք է ըմբռնումով մոտենան ջավախահայության մտահոգություններին և Արցախին հումանիտար ու ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նրանց անկեղծ ցանկություններին։ Պարզ ու շիտակ ջավախքցու մարդասիրական վարքագիծը պետք է դուրս դնել աշխարհաքաղաքականության և դիվանագիտության հարթությունից։
Ի վերջո, հատկապես վերջին իրադարձությունների ֆոնին, Ջավախքը որպես աշխարհաքաղաքական գործոն, Վրաստանի անվտանգային համակարգի կարևորագույն բաղադրիչներից մեկն է հանդիսանում։

Հ․Գ․ Երեկ Երևանում հանդիպեցի ինքնաբուխ հավաքված ջավախքցի ուսանողների հետ։ Հայրենիքին սատարելու նրանց վճռականությունն ու պատրաստակամությունը միայն հիացմունք է առաջացնում։

Սիրելի՛ հայրենակիցներ,միայն հպարտանալ կարելի է վերջին օրերին ջավախքցի երիտասարդների աննախադեպ ակտիվությամբ և…

Julkaissut Shirak Torosyan Keskiviikkona 30. syyskuuta 2020