Հակառակորդը Սմերչով հարվածել է Հադրութին։ Կան քաղաքացիական վիրավորներ

Ըստ ՀՕՊ տեղորոշման տվյալների՝ հոկտեմբերի 2-ի գիշերը՝ ժամը 00։15-ի դրությամբ, ՀՀ ԶՈՒ-ն խոցել է 4 հետախուզական ԱԹՍ՝ մեկը Կոտայքի, մյուս երեքը Գեղարքունիքի մարզում։

Արցախի սահմանի երկայնքով մարտական գործողությունները շարունակվում են։ Հոկտեմբերի 2-ին՝ առավոտյան ժամը 07:55-ի սահմաններում, հայկական ուժերի ՀՕՊ ստորաբաժանումները Արցախի հյուսիսարևելյան ուղղությամբ խոցել են հակառակորդի 1 ինքնաթիռ և ԱԹՍ։

Ընդհանուր առմամբ, հակառակորդը կորցրել է ևս 39 զրահատեխնիկա, 4 Սու-25 ինքնաթիռներ, 3 ՄԻ-24 ուղղաթիռ, 17 ԱԹՍ և շուրջ 830 զինվոր: Ոչնչացվել է նաև հրետանային դիվիզիան:

Արցախա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի ծավալած գործողությունների հետևանքով հայկական կողմից զոհվել է Պաշտպանության բանակի ևս 54 զինծառայող:

Պաշտպանության բանակի հրամանատարական կետում «Եղնիկների» լեգենդար հրամանատար Կարեն Ջալավյանին շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում: