Սիրիայից զինյալները Վրաստանի տարածքով Ադրբեջան չեն տեղափոխվում

Տեղեկատվությունը այն մասին, որ Թուրքիայից սիրիացի զինյալներ են տեղափոխվում Ադրբեջան Վրաստանի տարածքով, իրականությանը չի համապատասխանում: Այս հայտարարությունը լրագրողների հետ ճեպազրույցում արել է Վրաստանի Պետական ​​անվտանգության ծառայության ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլին` Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրմանը նվիրված Ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո:

«Ես ցանանում եմ մեկնաբանել ապատեղեկատվությունը, որը տարածվում է սոցիալական ցանցերում, այն մասին, որ իբր Թուրքիայից Վրաստանի տարածքով ապօրինի սիրիական կազմավորումներ են  տեղափոխվում Ադրբեջանի ուղղությամբ: Ես ուզում եմ նշել, որ այս տեղեկատվությունը ոչ մի հիմք չունի: Դա սուտ է, դրա նպատակը սրումն ու լարվածության ստեղծումն է Վրաստանում եւ ամբողջ տարածաշրջանում»,- ասել է Լիլուաշվիլին:

Նա նաեւ հավելել է, որ սոցիալական ցանցերում կոչեր են տարածվում` փակել Ադրբեջան տանող ավտոճանապարհը: Ըստ Լիլուաշվիլիի` Պետական ​​անվտանգության ծառայությունը կապի մեջ է Հայաստանի եւ Ադրբեջանի գործընկերների հետ, եւ Վրաստանի եւ տարածաշրջանի անվտանգության դեմ ուղղված ցանկացած գործողություն կճնշվի: