Լրահոսը 16։00-ի դրությամբ

Ադրբեջանը շարունակում է թիրախավորել Ստեփանակերտի խաղաղ բնակչությանը:

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշել է, որ կեղծիք են Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության պնդումները, թե Հայաստանի Հանրապետության տարածքից Ադրբեջանի բնակավայրերի հրթիռակոծություն է իրականացվել։

Արայիկ Հարությունյանը հանձնարարել է դադարեցնել կրակը Գյանջայում` անմեղ զոհերից խուսափելու համար:

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը պատահմամբ հաստատել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմում Թուրքիայի անմիջական մասնակցությունը:

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը զգուշացնում է՝ եթե Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության համար Արցախի բնակավայրերը թույլատրելի մարտական գործողությունների անցկացման վայր են, ապա Ադրբեջանի համար սարսափելի հետևանքներ են լինելու: