Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում է ունեցել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա 2-րդի հետ

Հոկտեմբերի 7-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում է ունեցել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա 2-րդի հետ։

Դեսպանը պատրիարքին ներկայացրել է Արցախա-ադրբեջանական պատերազմում ընթացող զարգացումները։

Դեսպան Սադոյանն անդրադարձ է կատարել Թուրքիայի ներգրավվածությանը ռազմական գործողություններին՝ շեշտելով դրա անթույլատրելությունը և ողջ տարածաշրջանի համար վտանգավորությունը։

Այդ համատեքստում առանձնահատուկ անդրադարձ է կատարվել նաև Թուրքիայի միջոցով Սիրիայից ահաբեկիչ-զինյալների ներգրավմանն Արցախի դեմ ռազմական գործողություններում։ Նշվել է, որ ահաբեկիչների առկայությունը տարածաշրջանում մեծ վտանգ է պարունակում նաև Վրաստանի համար։

Համայն Վրաստանի պատրիարքը նշել է, որ իրենք մեծ ցավ են ապրում ստեղծված իրավիճակի համար և խաղաղություն մաղթեց։