Լրահոսը 19։00-ի դրությամբ

Ադրբեջանի զինված ուժերը դարձյալ թիրախավորել են Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտն ու Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին: Կան վիրավորներ, այդ թվում նաև ռուս լրագրողներ։

Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ ակտիվ մարտական գործողություններ են ընթանում, որոնց ընթացքում հակառակորդը ամենաբարձր մակարդակով ակտիվ տարածում է ապատեղեկատվություն։

Հայկական և արտասահմանյան մամուլում կեղծ լուր է տարածվել, թե հակամարտող կողմերը պայմանավորվել են չկրակել։

Ժնևի քաղաքային խորհուրդը դատապարտել է Ադրբեջանի զինված ուժերի հարձակումը Հայաստանի և Արցախի դեմ։ Խորհուրդը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը` որպես նրանց անվտանգության միակ երաշխիք։

Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Ադրբեջանն է նախաձեռնել կոնֆլիկտը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում։