Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 519 նոր դեպք

Կորոնավիրուսից մահացել է ևս 6 մարդ:  Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 78:

Կարանտինի ռեժիմում է մնում 5971 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 836-ը:

Բացի այդ, կովիդ-հյուրանոցում գնտվող անձանց թիվն 1338 է: Բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

Հիշեցնենք, երեկ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 527 դեպք, մահացել՝ երեք պացիենտ: