Ախալցխայի հոգևոր տեսուչ Տ. Հակոբ աբեղա Սահակյանը և Ախալցխայի հարակից շրջանների հոգևոր հովիվ Տ. Թորգոմ քհն.Վարդանյանը կատարեցին խաղաղության աղոթք

Սույն թվականի Հոկտեմբերի 11-ին Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագի ավարտին Ախալցխայի և Բորժոմիի տարածաշրջանների հոգևոր տեսուչ՝ Հոգշ. Տ. Հակոբ աբեղա Սահակյանը և Ախալցխայի հարակից շրջանների հոգևոր հովիվ Արժ.Տ. Թորգոմ քհն.Վարդանյանը կատարեցին խաղաղության աղոթք։

Ներկա հավատացյալ ժողովուրդը միասնաբար աղոթեցին՝ հայցելով, որ Տերը խաղաղության մեջ ապահով ու անսասան պահի Հայաստան և Արցախ հայրենի մեր երկիրը, անառիկ՝ հայրենյաց սահմանները, ամուր և քաջ՝ հայոց զորականներին։

Ներկաներն իրենց աղոթքը բարձրացրեցին առ Աստված նաև վիրավորների ապաքինման, նահատակված քաջարի զինվորների և պատերազմի արհավիրքներին զոհ դարձած հայորդյաց հոգիների հանգստության համար։

Այսօր Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեցեցի էր այցելել նաև մարդու իրավունքների պաշտպան միջազգային համագործակցության նախագահ՝ Վլադիմիր Սահակյանը։