Կարևորը՝ 18:00-ի դրությամբ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը դատապարտել է եկեղեցիների թիրախավորումը։ Նա կոչ է արել պահպանել հրադադարը։ 

ԿԽՄԿ-ն հումանիտար հրադադարի պահպանման պայմանները բավարար չի համարում գործողություններ սկսելու համար։

Սերժ Թանկյանը հորդորել է իսրայելցիներին իրենց կառավարությանը կոչ անել դադարեցնել անօդաչու թռչող սարքերի տրամադրումն Էրդողան-Ալիև ցեղասպան դուետին:

Լոս Անջելեսից Հայաստան է ժամանել առաջին հումանիտար 20 տոննա ուղեբեռը։

Զորակոչված և կամավորագրված քաղաքացիների աշխատատեղերը կպահպանվեն։