Արցախում հերոսաբար զոհվեց արմատներով Ջավախքի Գոման գյուղի հայորդի՝ Գնել Մինասի Ֆիդանյանը

Մեր Սուրբ հայրենիքը պաշտպանելիս թշնամու մահաբեր արկից հերոսաբար զոհվեց արմատներով Ջավախքի Գոման գյուղի հայորդի՝ Գնել Մինասի Ֆիդանյանը (ծնված 1985 թվականի սեպտեմբերի 1-ին):
Նա Ջավախքի Գոման գյուղի անվանի բնակիչ Կլիմենտ Ֆիդանյանի թոռն է, ով ծնվելով Արմավիրի մարզի գյուղ Արգինայում ՝ բարձր պահեց ոչ միայն իր գյուղի, այլ նաև Ձավախքի և ամբողջ հայության անունն ու պատիվը:
Հենց առաջին օրվանից կամավոր մեկնելով առաջնագիծ՝ դարձավ կենդանի վահան իր զինակից ընկերների համար:
Այժմ և միշտ Գնել Մինասի Ֆիդանյանը հավերժացավ և միացավ անմահ հերոսների շարքին:

Փա՛ռք ու պատի՛վ Ձեզ: Աստված Ձեր հոգին լույս դարձնի, ննջեք խաղաղությամբ:

Նյութը՝ Բեգլար Չրաղյանի

Atv12