Ադրբեջանը «Սմերչ» կասետային հրթիռներով հրթիռակոծել է Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքը, նախնական տվյալներով զոհվել է մեկ խաղաղ բնակիչ

«Հումանիտար հրադադարի հերթական խախտումը գրանցվեց ժամը 19։00-ին։
Նշանակետում Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքն է։

Ադրբեջանը «Սմերչ» կասետային հրթիռներով հրթիռակոծել է համայնքը, նախնական տվյալներով զոհվել է մեկ խաղաղ բնակիչ»։

Այս մասին է հաղորդում Արցախ ԱԻ պետական ծառայությունը ։