Եռանդուն կերպով շարունակում ենք դրամահավաքը և ցանկացած տեսակի օգնության հավաքագրումը

Սիրելի հայորդիներ.
Արդեն 19 օր է ինչ ընթանում է պատերազմ Արցախ-ադրբեջանական սահմանին։
Շուրջ 19 օր է ինչ Հայ ազգը մեկ մարդու պես իր սրբազան պարտքն է կատարում Մայր Հայրենիքի և Արցախի հանդեպ։
Մոլորակի յուրաքանչյուր անկյունում Հայն անում է ամեն հնարավորն ու անհնարինը որպեսզի աջակցի մեր երկու Հանրապետություններին։
Ինչպես միշտ նույնպես այս օրհասական պահին Հայրենիքի կողքին կանգնեց նաև Ջավախք աշխարհը։

Ախալցիխեի Հոգևոր Տեսչությունը և շրջակա հայաբնակ գյուղերը, Ախալցիխեի Զորի Զորյանի երիտասարդական կրթամշակութային կերտրոնը կազմակերպեցին դրամահավաք։ Առաջին փուլում հավաքվեց շուրջ $32200 որից $21400 փոխանցվեց Հայաստան Համահայկական Հիմնադրամի 《Մենք ենք մեր սահմանները》ֆոնդին, իսկ $10800 ծախսվեց հումանիտար օգնության համար՝ քնապարկեր, դեղորայք, ռազմական ուսապարկեր և այլ անհրաժեշտ պարագաներ։
Ստորև ներկայացնում ենք նվիրատու գյուղի և համայնքների ցանկը՝
Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցի-$ 4184,65
Սազել- $1012,23
Օրալ -$738
Փոքր Պամաճ- $4330
Ծուղրութ -$1710
Սուխլիս — $5550
Ղուլալիս — $270
Վալե, 2-րդ շախտ- $460,12
Մեծ Պամաճ- $1640
Ավետարանչական Եկեղեցի-$ 220
Ախալցխայի թիվ 3դպրոց-$ 125
Չեչերեկ դպրոց- $340
Չեչերեկ գյուղ- $820
Ծիրա -1350լ
Ծղարթբիլան հինգ գյուղերով-19.000լ
Զորի Զորյան երիտասարդական կրթամշակույթային կենտրոնի կողմից բժշկություն և հումանիտար օգնություն,քնապարկ-$10800
Սիրելի Հայրենակիցներ այսքանով չի սահմանափակվում բոլորիս աջակցությունը մեր սրբազան հայրենիքների։ Եռանդուն կերպով շարունակում ենք դրամահավաքը և ցանկացած տեսակի օգնության հավաքագրումը։
Այս ամենի հետ չմոռանանք անդադար աղոթել Բարձրյալին որպեսզի անառիկ պահի մեր սահմանները և հաղթանակող մեր բանակին։

Յուրաքանչյուրիս մասնակցությունը, մեր սրբազան Հայրենիքներին ավելի է մոտեցնում հաղթանակին։

Ի գործ.
#ՀԱՂԹՈՒՄԵՆՔ