Հույս ունենք, հայերին կհաջողվի պաշտպանվել ադրբեջանցիների գործողություններից. Մայք Պոմպեո

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն հույս է հայտնել, որ հայերին կհաջողվի պաշւպանվել ադրբեջանցիների գործողություններից:

Այս մասին պետքարտուղարն WSB Atlanta-ի հետ հարցազրույցի ընթացքում՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները շատ վտանգավոր համարելով այն տեսանկյունից, որ խնդրին իր ռեսուրսներով ու օգնությամբ միջամտել է նաեւ Թուրքիան: Հարցազրույցի տեքստը հրապարակվել է նաեւ պետքարտուղարության կայքում:

«Դա վտանգավոր է: Մենք այժմ ունենք Թուրքիա, որը միջամտում  է ու ռեսուրսներ տրամադրում Ադրբեջանին` մեծացնելով բախումների ռիսկը, մեծացնելով կրակի թափը, որն առկա է պատմական հակամարտությունում, Լեռնային Ղարաբաղ կոչվող փոքրիկ վայրում` մոտ 150 հազար բնակչությամբ»,- նշել է Պոմպեոն:

Պետքարտուղարը հավելել է, որ այդ հակամարտությունը երկար տարիների պատմություն ունի, որի լուծումը պետք է տեղի ունենա բանակցությունների ու խաղաղ քննարկումների միջոցով:

«Դա երկարատեւ հակամարտություն է: Այս հակամարտության կարգավորումը պետք է իրականացվի բանակցությունների ու խաղաղ քննարկումների միջոցով, այլ ոչ թե զինված հակամարտության եւ  իհարկե, ոչ երրորդ երկրների մասնակցությամբ, որոնք պատրաստ են իրենց կրակային ուզն ու հզորությունը տրամադրել այն իրավիճակին, որը նման է վառոդով լցված տակառի։ Մենք հուսով ենք, որ հայերը կկարողանան պաշտպանվել այն ամենից, ինչ անում են ադրբեջանցիները, ու նրանք բոլորը կհասնեն իրական հրադադարի, հետո կնստեն բանակցությունների սեղանի շուրջ եւ կփորձեն  հասկանալ այդ պատմական և բարդ խնդիրը»,- ասել է պետքարտուղարը: