Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 919 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 919 նոր դեպք: Այս մասին հայտարարել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի մեկուսացված բաժանմունքի ղեկավար, Մարինա Էնդելաձեն:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 14 440 դեպք: Ապաքինվել է ևս 208 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 7367:

Կորոնավիրուսից մահացել է ևս չորս պացիենտ:  Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 113:

Կարանտինի ռեժիմում է մնում 5 792 քաղաքացի, ստացիոնար հսկողության տակ՝ 836 մարդ: Բացի այդ, կովիդ-հյուրանոցներում գնտվող անձանց թիվը կազմում է 1042:

Բուժման նպատակով արտասահմանից Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

Հիշեցնենք, երեկ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 680 դեպք: