Եվրոպայի հայերը աննախադեպ ակցիաներով փակել են գլխավոր միջպետական մայրուղիները

Հոկտեմբերի 16-ին՝ վաղ առավոտից, Եվրոպայի մի շարք երկրներում տեղի հայ համայնքերը կազմակերպել են բողոքի աննախադեպ ակցիաներ: Ժամեր շարունակ փակված են մի շարք միջպետական նշանակության մայրուղիներ և գլխավոր ճանապարհներ:

Մասնավորապես երթևելությունը կաթվածահար է եղել Ֆրանսիա-Իսպանիա, Ֆրանսիա-Բելգիա, Բելգիա-Նիդերլանդներ, Ֆրանսիա-Շվեյցարիա, Նիդերլանդներ-Գերմանիա, Լյուքսեմբուրգ-Բելգիա-Ֆրանսիա, Ֆրանսիա-Իտալիա, Գերմանիա-Դանիա մայրուղիներին։ Համբուրգում հայտարարվել է ոչ աշխատանքային օր:

Հայությունը պահանջում է Արցախի միջազգային ճանաչումը և Հայաստանի ու Արցախի ժողովրդի դեմ թուրք-ադրբեջանական և ահաբեկչական ագրեսիայի դատապարտումը և դադարեցումը։

Հիշեցնենք, որ արդեն 20-րդ օրն է, ինչ Արդբեջանը և Թուրքիան լայնածավալ պատերազմ են սանձահարել Արցախի դեմ՝ սահմանին տեղակայելով վարձկանների և ահաբեկիչների, չթույլատրված զինտեխնիկա կիրառելով խաղաղ բնակչության նկատմամբ, թիրախավորելով քաղաքացիական, հոգևոր, մշակութային, կրթական, բժշկական հաստատությունները, լրագրողներին: Ադրբեջանի կողմից իրականացվող պատերազմական հանցագործությունները կոպտորեն խախտում են միջազգային իրավունքի, մասնավորապես՝ 1949թ֊ի Ժնևյան կոնվենցիաներում ամրագրված և սովորութային մակարդակում գործող միջազգային մարդասիրական իրավունքի հիմնարար պահանջները: