Զոհվել է Բեժանո գյուղի զավակ Սուրեն Վանցյանը

Սուրեն Արտաշի Վանցյանի արմատները Ախալքալաքի Բեժանո գյուղից են։

Սուրենը ծնվել է  1996 թվականին Երևանում, որտեղ ապրել է մինչև 15 տարեկան։ Այնուհետեւ տեղափոխվել է ՌԴ-ի Սոչի քաղաք։ Վերջին տարին վերադարձել է Երեւան։ Հոկտեմբերի 2-ին Պռոշյանի դաշնակցական ջոկատի հետ մեկնել է առաջնագիծ «Վարանգաթաղ» (Լալասազ) ռազմական կարևորագույն նշանակության բարձունքը։ Հոկտեմբերի 8-ին զոհվել է, դին հայտնաբերել են հոկտեմբերի 10-ին։

Խորապես ցավակցում ենք երիտասարդ հերոս հայորդու հարազատներին, ընկերներին, համագյուղացիներին:

Ջավախք Մեդիա, ֆեյսբուքյան աղբյուրներից