Կարևորը՝ 16։00-ի դրությամբ

Լուսանկարում Լոս Անջելեսի հայերն են՝ թուրքական հյուպատոսարանի դիմաց։

Շուշան Ստեփանյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Նախիջևանի Օրդուբադ շրջանի ուղղությամբ որևէ հրթիռ չի արձակվել, սա ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության հերթական սուտն է, որը նպատակ է հետապնդում ընդլայնելու հակամարտության աշխարհագրությունը։

Արցախի ճակատամերձ Մարտունին հրետակոծում են՝ անտեսելով անգամ հրադադարի համաձայնությունը:

Էկոնոմիկայի նախարարությունը մշակել և հանրային քննարկման է դրել նախագիծ, որով առաջարկվում է ժամանակավորապես արգելել մի շարք թուրքական ծագման ապրանքների ներմուծումը Հայաստան։

Արծրուն Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել մեդիապայքար մղելու համար. «Առաջնագծի թեժ մարտերին զուգահեռ, թեժ մարտեր են ընթանում նաև սոցիալական մեդիայի տարբեր տիրույթներում, որոնք նույնքան կարևոր են, որքան սահմանին տեղի ունեցող մարտերը»։

Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը Զոհրաբ Մնացականյանի հետ ասուլիսի ժամանակ նշել է, որ Թուրքիային պետք է դատել գործողություններով և ոչ թե հայտարարություննրեով։