ևս երկու պատանդ ազատ է արձակվել Զուգդիդիում

Զուգդիդիում, «Սաքարթվելոս բանկից» ազատ են արձակվել ևս երկու պատանդներ: Այս մասին տեղեկությունը Վրաստանի առաջին ալիքին հաստատել են ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից:

Գերատեսչությունում չեն հստակեցրել, թե ընդհանուր առմամբ քանի պատանդ է ազատվել և քանիսն են մնում բանկի շենքում:

Հաղորդվում է, որ զինված անձը վերջին անգամ ունեցել է 19 պատանդ: Ավելի վաղ, իրավապահների օգնությամբ, պատանդների մեկ այլ մասը լքել էր բանկի մասնաճյուղը:

Զուգդիդիում, Զվիադ Գամսախուրդիայի պողոտայում գտնվող բանկի մոտ կենտրոնացված են ոստիկանները, ընթանում են քննչական և օպերատիվ միջոցառումներ:

Զուգդիդիում «Սաքարթվելոս բանկ» զինված անձի ներխուժման մասին, Վրաստանի ներքին գործերի նախարարությունը տարածել է պաշտոնական տեղեկատվություն: