Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը Ախալցխայի թիվ 7 միջնակարգ դպրոցի երեխաներին տրամադրեց չորս տոննա կարտոֆիլ

Սույն թվականի Հոկտեմբերի 26-ին Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը, Ախալցխայի և Բորժոմիի տարածաշրջանների հոգևոր տեսուչ՝ Հոգեշնորհ Տեր Հակոբ աբեղա Սահակյանի գլխավորությամբ այցելեցին, Ախալցխայի թիվ 7 միջնակարգ դպրոց, որը նախատեսված է հաշմանդամ երեխաների համար։

Դպրոցում սովորում են թվով 30 երեխաներ, ովքեր նաև գիշերում են այնտեղ։

Հոգևոր Տեսչությունը Ախալցխայի թիվ 7 միջնակարգ դպրոցի երեխաներին տրամադրեց չորս տոննա կարտոֆիլ։ Դպրոցի տնօրեն՝ Տիկին Լալի Կառկաձեն իր խորին շնորհակալությունը հայտնեց նման գեղեցիկ նախաձեռնության համար։