Ախալցխայի շրջանի դրամահավաքի երկրորդ փուլի արդյունքները

Սիրելի հայորդիներ.
Արդեն մեկ ամիս է ինչ ընթանում է պատերազմ Արցախ-ադրբեջանական սահմանին։
Հայ ազգը մեկ մարդու պես իր սրբազան պարտքն է կատարում Մայր Հայրենիքի և Արցախի հանդեպ։

Մոլորակի յուրաքանչյուր անկյունում Հայն անում է ամեն հնարավորն ու անհնարինը որպեսզի աջակցի մեր երկու Հանրապետություններին։
Ինչպես միշտ նույնպես այս օրհասական պահին Հայրենիքի կողքին կրկին անգամ կանգնեց նաև Ջավախք աշխարհը։

Ախալցիխեի Հոգևոր Տեսչությունը և շրջակա հայաբնակ գյուղերը, Ախալցիխեի Զորի Զորյանի երիտասարդական կրթամշակութային կերտրոնը կրկին անգամ կազմակերպեցին դրամահավաք։

Ստորև ներկայացնում ենք երկրորդ փուլում մասնակցող նվիրատու գյուղի և համայնքների ցանկը՝
Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցու և Զորի Զորյանի երիտասարդական կրթամշակութային կերտրոնի կողմից -$15891
Սազել- $3300
Օրալ -$951
Փոքր Պամաճ- $1786
Ծուղրութ -$3833
Սուխլիս — $6242
Ղուլալիս — $1139
Վալե- $926
Մեծ Պամաճ- $2175
Ծինուբան-$ 3660
Չեչերեկ — $2545
Ծիրա -$1700
Ծղարթբիլա -$5485
Խակ-$520
Աբաթխև-$1400
Մոխրեբ-$2800
Սիրելի Հայրենակիցներ այսքանով չի սահմանափակվում բոլորիս աջակցությունը մեր սրբազան հայրենիքների։ Եռանդուն կերպով շարունակում ենք դրամահավաքը և ցանկացած տեսակի օգնության հավաքագրումը։

Կոչ ենք անում բոլորին ունենալ ակտիվ մասնակցություն, չխնայել ոչինչ հանուն Արցախ և Հայաստան աշխարհների։
Նվիրատուներին խնդրում ենք մոտենալ Ախալցիխեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցի կամ Երիտասարդաց կենտրոնի նախկին մասնաշենք։
Այս ամենի հետ չմոռանանք անդադար աղոթել Բարձրյալին որպեսզի անառիկ պահի մեր սահմանները և հաղթանակող մեր բանակին։

Յուրաքանչյուրիս մասնակցությունը, մեր սրբազան Հայրենիքներին ավելի է մոտեցնում հաղթանակին։