67 000 դոլար նվիրաբերվեց Հայատանի Համահայկական Հիմնադրամին (տեսանյութ)

67.000 ԱՄՆ դոլար նվիրաբերեցին “Համահայկական հիմնադրամին”, մեր բանակին: Բոլոր միջոցները հավաքել են Ախալցիխե Սամցխե-Ջավախեթիի բնակիչները, Ախալցիխա քաղաքը և հարակից գյուղերը՝ Նինոծմինդա, Ծալկա:Բացի գումարային աջակցությունից նաև Արցախից եկած բնակիչներին տրամադրվեց մթերք և հագուստ:

Ուզում ենք երախտագիտություն հայտնել յուրաքանչյուրիդ, հայրենակիցներ: Ձեր օգնությունն արդեն գործում է: Շնորհակալություն այս մարդկանց, ովքեր դժվարությամբ բայց, անցան Վրաստան-Հայաստան սահմանը: