Վրաստանում մեկնարկեցին խորհրդարանական ընտրությունները

Վրաստանում այսօր մեկնարկեցին խորհրդարանական ընտրությունները։

Երկրում ընթանում են 10-րդ գումարման խորհրդարանի ընտրությունները:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, 2020 թվականի հոկտեմբերի 31-ի ընտրությունների համար գրանցված է 3 526 023 ընտրող: Այդ թվում, արտասահմանում 14 170, իսկ Վրաստանում՝ 3 511 853 ընտրող:

Ողջ երկրի մասշտաբով, քաղաքացիները կարող են քվեարկել 3 657 ընտրատղամասում: Արտասահմանում բացվել է 52 ընտրատեղամաս, այդ թվում՝ երկուսն Աֆղանստանում: Բացառության կարգով, պատժակատարողական հաստատություններում բացված է 11 հատուկ ընտրատեղամաս, իսկ կորոնավիրուսի համավարակը հաշվի առնելով, կարանտինային տարածքներում, ինքնամեկուսացման վայրերում և հիվանդանոցում գտնվող անձանց համար բացվել է 127 կովիդ-տեղամաս: