Վրաստանում այսօր գրանցվել է կորոնավիրուսի 2 775 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 775 նոր դեպք: Այս մասին հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդին կից գործող օպերատիվ շտաբի ղեկավար Ալեքսանդրե Խոջևանիշվիլին՝ կառավարության վարչությունում անցկացված մամլո ասուլիսին:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 51 993 դեպք: Ապաքինվել է ևս 3 560 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 33 459: Այս պահին երկրում կա կորոնավիրուսի 37 019 ակտիվ դեպք:

Կորոնավիրուսից մահացել է ևս 22 մարդ:  Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 423:

Հիշեցնենք, երեկ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 401 դեպք, ապաքինվել՝ 2 289 պացիենտ: