Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հեռախոսով զրուցել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Ֆաշինյանի հետ

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հեռախոսով զրուցել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Ֆաշինյանի հետ։

Կողմերը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի շուրջ, նշելով հրադադարի հաստատման համաձայնագրի ձեռքբերման կարևորությունը և հույս հայտնել, որ դրա իրականացման գործընթացում դրական դինամիկան կպահպանվի:

Վարչապետներն ընդգծել են Հարավային Կովկասում հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու կարևորությունը՝ հանուն տարածաշրջանում երկրների կայունության ու զարգացման: