Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 120 նոր դեպք, ապաքինվել է 2 358 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 120 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 69 681 դեպք: Ապաքինվել է ևս 2 358 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 52 169:

Կորոնավիրուսից մահացել է ևս 33 մարդ:  Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 599:

Կարանտինային տարածքում գտնվում է 2506 անձ, կովիդ-հյուրանոցում գնտվող անձանց թիվն 3311 է:

Բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի: