Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 504 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 504 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 76 658 դեպք: Ապաքինվել է ևս 3 163 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 58 674:

Կորոնավիրուսից մահացել է ևս 33 մարդ:  Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 669:

Ստացիոնար հսկողության տակ է 4780 պացիենտ, կովիդ-հյուրանոցում՝ 2 879-ը:

Բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի: