Զոհրաբ Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ կից տեղադրելով Մնացականյանի ձեռագիր դիմումի լուսանկարը:

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ԱԺ-ում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ Զոհրաբ Մնացականյանին պաշտոնից ազատելու որոշում է կայացրել։