ԱՄՆ պետքարտուղարը Վրաստանում է

ԱՄՆ պետքարտուղարը Վրաստանում է։ Թուրքիայից ժամանած Մայք Պոմպեոյի ինքնաթիռը մի քանի րոպե առաջ վայրէջք է կատարել Թբիլիսիի միջազգային օդանավակայանում:

Ըստ Պետդեպարտամենտի, այս շրջագայության շրջանակներում Մայք Պոմպեոն կայցելի Ֆրանսիա, Թուրքիա, Վրաստան, Իսրայել, Քաթար, Սաուդյան Արաբիա և Արաբական Միացյալ Էմիրություններ:

Թբիլիսիի օդանավակայանում Մայքլ և Սյուզան Պոմպեոներին դիմավորեցին Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալյանին և Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը:

Վրաստանում պետքարտուղարը երկօրյա պաշտոնական այցի շրջանակներում կհանդիպի վարչապետ Գիորգի Գախարիայի, Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և Արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի հետ: Մայք Պոմպեոն Թբիլիսիում հանդիպում կունենա նաև Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի հետ:

 

Պոմպեոյի բոլոր պաշտոնական հանդիպումները նախատեսված են նոյեմբերի 18-ին:

Բացի այդ, վաղը առավոտյան ժամը 11-ին վրացական ընդդիմադիր կուսակցությունները և նրանց աջակիցները մտադիր են «լուռ հավաք» անցկացնել Թբիլիսիի կենտրոնում. Նրանք ողջունելու են պետքարտուղարի այցը, ինչպես նաև բողոքելու են կառավարության կողմից խորհրդարանական ընտրությունները կեղծելու դեմ: