Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 958 նոր դեպք, դրանցից 40-ը Սամցխե-Ջավախքում

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 958 նոր դեպք, դրանցից 40-ը Սամցխե-Ջավախքում։

Վերջին 24 ժամում երկրում ապաքինվել է 3 531 պացիենտ:

Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 36 մարդ:

Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի՝ 108 690 դեպք, այստեղից ապաքինվել է 89 170 պացիենտ, մահացել է 1 012 մարդ:

Կարանտինային տարածքում գտնվում է 2 137, իսկ կովիդ հյուրանոցներում 3 736 մարդ: Ստացիոնարում հսկողության տակ է 6 221 պացիենտ:

Վրաստանում երեկ արձանագրվել էր կորոնավիրուսի 4 048 նոր դեպք, ապաքինվել էր 3 856 պացիենտ: