Սամցխե-Ջավախքում հաստատվել է կորոնավիրուսի 97 նոր դեպք

Սամցխե-Ջավախքում հաստատվել է կորոնավիրուսի 97 նոր դեպք։ Կորոնավիրուսով վարակման 3 128 նոր դեպքից Թբիլիսիում արձանագրվել է 1 504 դեպք, Աջարիայում՝ 576, Իմերեթիում՝ 212:

Այս մասին միջգերատեսչական համակարգող խորհրդին կից օպերատիվ շտաբի ղեկավարի տեղակալ, Բերդիա Սիճինավան, հայտարարել է կառավարության վարչակազմում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ:

Նա խոսել է կորոնավիրուսի կապակցությամբ առկա վիճակագրության մասին:

Նրա խոսքով, Վրաստանում կորոնավիրուսով վարակման ակտիվ դեպքերը հասնում են 18 526-ի:

«Այսօր արձանագրված 3 128 դեպքից, մայրաքաղաքում և տարածաշրջաններում ցուցանիշներն հետևյալն են. Թբիլիսիում արձանագրվել է 1 504 դեպք, Աջարիայում՝ 576, Իմերեթիում՝ 212, Քվեմո Քարթլիում՝ 129, Շիդա Քարթլիում՝ 101, Գուրիայում՝ 87, Սամեգրելոյում Զեմո Սվանեթիում՝ 189, Կախեթիում՝ 116, Մցխեթա-Մտիանեթիում՝ 105, Սամցխե-Ջավախեթիում՝ 97, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 12:

Այս փուլում երկրում կա վարակի 18 526 ակտիվ դեպք: Հիվանդանոցներում բուժվում է 6 192 մարդ, այդ թվում `2 734-ը Թբիլիսիի հիվանդանոցներում, 1 036-ը` Աջարիայում, 1 239-ը՝ Իմերեթիում: ՈՒնենք 932 ծանր հիվանդ, այդ թվում` 457-ը Թբիլիսիում, 154-ը Աջարիայում, 206-ը՝ Իմերեթիում: Այստեղից 413-ը միացված են արհեստական ​​շնչառության սարքին, այդ թվում `203-ը Թբիլիսիում, 108-ը՝ Աջարիայում, 41-ը՝ Իմերեթիում:

3 739 մարդ գտնվում է կովիդ-հյուրանոցներում, այդ թվում 1 146-ը ՝ Թբիլիսիում, 2 013-ը՝ Աջարիայում, 262-ը՝ Իմերեթիում:

Տանը բուժվում է 8 595 մարդ: Կարանտինային գոտիներում ունենք 2 102 մարդ, այդ թվում 435-ը՝ Թբիլիսիում, 1 077-ը՝ Աջարիայում, 33-ը՝ Իմերեթիում:

Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից նոյեմբերի 23-ը ընկած ժամանակահատվածում սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 17 652 մարդ: Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 53 352 մարդ, որտեղից Թբիլիսիում գտնվում է 16 938 մարդ, Աջարիայում 14 779, Իմերեթիում 5 243»,- հայտարարել է Բերդիա Սիճինավան:

Հիշեցնենք, այսօր Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 128 նոր դեպք, ապաքինվել է 3 045 մարդ, մահացել է 39 պացիենտ: