Ֆրանսիայի Սենատը այսօր երեկոյան կքննարկի Արցախի անկախությունը ճանաչելու բանաձևը

Ֆրանսիայի Սենատը այսօր կքննարկի Արցախի անկախությունը ճանաչելու բանաձևի նախագիծը: Կարծիքներ են հնչում` մեծ հավանակություն կա, որ Սենատի կողմից այն կարող է ընդունվել:

Ֆրանսիացի պատգամավորներն ու սենատորները խստորեն դատապարտել էին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի վրա սեպտեմբեր 27-ին սկսված հարձակումը, Թուրքիայի և վարձկանների մասնակցությունն այդ պատերազմին և կոչ արել կողմերին զերծ մնալ ռազմական գործողություններից, իսկ Թուրքիային՝ դրանց միջամտելուց:

Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի ընդունած բանաձևերը խորհրդատվական բնույթ ունեն, գործադիրը դրանք ընդունում է ի գիտություն և պարտավոր չէ կատարել: