ՄԻԵԴ-ը բավարարել է հայկական կողմի դիմումները՝ գերության մեջ հայտնված 11 և ձերբակալված 3 անձանց մասին

Փաստաբաններ Սիրանուշ Սահակյանն ու Արտակ Զեյնալյանը հայտարարությամբ են հանդես եկել՝ տեղեկացնելով, որ ՄԻԵԴ-ը բավարարել է դիմումներն ու հրատապ միջոց է կիրառել 11 ձերբակալված անձի և 3 ձերբակալվածի առնչությամբ։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Եվրոպական դատարանում հայ գերիների իրավունքների պաշտպանության մասին

27.09.2020թ. վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված զինվորական ծառայողների և ձերբակալված քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության գործով Եվրոպական դատարանը 23.11.2020թ․-ին և 27.11.2020թ․-ին բավարարել է մեր դիմումները՝ կիրառելով հրատապ միջոց։