Ախալցխա քաղաքի հանրակրթական դպրոցների մեծ մասը անցնում է հեռակա ուսուցման

Ախալցխա քաղաքի հանրակրթական դպրոցների մեծ մասը, որոնց շուրջ 1800 աշակերտների ծնողներ դիմել են նախարարություն `հեռակա ուսուցմանը անցնելու խնդրանքով, սովորելու են առցանց: Նրանց խնդրանքը նախարարությունը բավարարել է հելնելով երկրում ստեղծված համաճարակային իրավիճակից։

Ախալցխայի թիվ 6 հանրային դպրոցը կշարունակի հեռավար ուսուցումը մինչ դեկտեմբերի 29-ը, որտեղ ծնողների մի մասը, համաճարակաբանական իրավիճակի պատճառով, խնդրում է անցնել առցանց ուսուցման ռեժիմի: Ախալցխայի 1-ին և 3-րդ դպրոցները կանցնեն հեռավար ռեժիմի մինչև դեկտեմբերի վերջ, մինչդեռ 5-րդ հանրակրթական դպրոցում հեռավար ուսուցումը կշարունակվի մինչև դեկտեմբերի 18-ը: