Ախալցխայում կա Covid 19-ով վարակման նոր 31 դեպք

Վերջին 24 ժամվա ընթացքում Սամցխե-Ջավախքում 74 մարդ վարակվել է Կովիդ 19-ով:  Բորժոմիում գրանցվել է34 դեպք , Ախալցխայում 31, 5-ը ՝ Ադիգենիում, 1-ը ՝ Ախալքալաքում, 1-ը ՝ Ասպինձայում, եւ  2-ը ՝ Նինոծմինդայում:

Սամցխե-Ջավախքում 28 հիվանդ վերջին օրվա ընթացքում ապաքինվել է, և նրանց թիվն այժմ կազմում է 791 հոգի:

Շրջանում 1595 մարդ գտնվում է ինքնամեկուսացման մեջ: Դրանցից 758-ը ՝ Ախալցխայում, 303-ը ՝ Ադիգենիում, 111-ը ՝ Ասպինձայում, 130-ը ՝ Ախալքալաքում, 266-ը ՝ Բորժոմիում և 27-ը ՝ Նինոծմինդայում:

Սամցխե-Ջավախքի կարանտինային տարածքներում կա 253 մարդ, նրանցից 60-ը ՝ Ախալցխայում, իսկ 193-ը ՝ Բակուրիանի հյուրանոցներում: