Հայաստանում այսօր եռօրյա սգո օր է, մարդիկ թափորով բարձրացել են Եռաբլուր

Հանրապետության հրապարակից մեկնարկած հիշատակի սգո երթը դեպի Եռաբլուր, ավարտվեց: Երթին նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր մասնակցում: Երթի մասնակիցների թվում էին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, նախարարներ, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, բազմաթիվ քաղաքացիներ:

Վարչապետը ծնկի իջած հարգանքի տուրք մատուցեց պատերազմում նահատակվածների հիշատակին: Այնուհետ մոտեցավ և ցավակցեց զոհվածների ծնողներին:

Ինչպես ամբողջ ճանապարհին, այնպես էլ եռաբլուրումհնչում էին տարբեր վանկարկումներ, ի աջակցություն վարչապետի, և հակառակ բովանդակությամբ: Նիկոլ Փաշինյանը պարբերաբար զգուշացնում էր,  այսօր խոնարհումի և հարգանքի լուռ երթ է: Պետք է քայլել լռությամբ, առանց որևէ խոսքի:

Հորդորներից հետո սակայն, վանկարկումները չդադարեցին: Նիկոլ Փաշինյանի հեռանալուց հետո տևական ժամանակ դեռ հնչում էր «Նիկոլ վարչապետ» և նմանատիպ այլ կոչեր:

Հիշեցնենք, դեկտեմբերի 19-ին, Արցախում սանձազերծված պատերազմական գործողությունների ավարտի 40-րդ օրն է, որի կապակցությամբ Հայաստանում և Արցախում եռօրյա սուգ է հայտարարված: Խոնարհված է պետական դրոշը, որի վրա ամրացված է սև ժապավեն:

Մինչ երթի մեկնարկը ուղերձով ժողովրդին էր դիմել Նիկոլ Փաշինյանն ու նշել. «Իրագործելու ենք մեր խոնարհումի երթը դեպի Եռաբլուր: Եւ դա լինելու է նաեւ ապրելու երթ եւ ի ցույց է դնելու, որ մենք այստեղ ենք, որ մենք ապրելու ենք, ու մենք ապրեցնելու ենք»:

Վաղը՝ դեկտեմբերի 20-ին, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Աﬔնայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ, հայաստանյան եկեղեցիներում Սուրբ Պատարագի ավարտին կկատարվի հոգեհանգստյան արարողություն՝ արցախյան պատերազմում նահատակված հերոսների հոգիների խաղաղության համար։

Լուսանկարները՝ «Հայկական ժամանակի»