Այսօր Ախալցխայում ՝ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված Խաչքարի տարածքում, տեղի ունեցավ հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ Արցախում զոհված հերոս զինծառայողների

Այսօր Ախալցխայում ՝ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված Խաչքարի տարածքում, տեղի ունեցավ հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ Արցախում զոհված հերոս զինծառայողների, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին հանուն հայրենիքի պաշտպանության Արցախյան վերջին պատերազմի ժամանակ: Հոգեհանգստին ներկա էին շրջանի բնակիչները, ովքեր հարգեցին զոհված զինվորների ու կամավորների հիշատակը: