Լյուքսեմբուրգի խորհրդարանը միաձայն բանաձեւ է ընդունել, որով դատապարտում է Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիան

Լյուքսեմբուրգի խորհրդարանը միաձայն բանաձեւ է ընդունել, որով դատապարտում է Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիան: Բանաձեւում նշվում է Արցախի տարածքների օկուպացիան, Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող աջակցությունը (ջիհադական վարձկաններ, ռազմական տեխնիկա ուղարկելը և այլն):

Լյուքսեմբուրգի պատգամավորները պահանջում են նախաձեռնել քաղաքական գործընթաց, որը տանում է դեպի Արցախի կարգավիճակի վերջնական որոշման: